26 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն ժամանել է Իրան

Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն ժամանել է Իրան

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան․ գրում է РИА Новости-ն՝ հղում տալով իրանական IRIB գործակալությանը։

Շոյգուն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։

Բանակցությունների ընթացքում Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:

Ըստ իրանական լրատվամիջոցների ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում հանդիպել է  նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել Պուտինի ուղերձը։

Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026