«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելով, Իրանը վրեժ է լուծել «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի, «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Աբբաս Նիլֆորուշանի մահվան համար․ գրում է CNN-ը։
«Մենք հաստատում ենք, որ Իրանի այս պատվաբեր պատասխանը ուժեղ ուղերձ է սիոնիստ թշնամուն և նրա ֆաշիստական կառավարությանը՝ նրանց զսպելու և ահաբեկչությունը զսպելու ճանապարհին, քանի որ նրանց հանցագործությունները, ամբարտավանությունը, միջազգային օրենքների ու մարդասիրական նորմերի խախտումները անցել են բոլոր սահմանները», – ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ: