05 Հոտ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Իսրայելն ընկալում է միայն ուժի լեզուն, և Թել-Ավիվի քաղաքականությունը հանգեցրել է դիվանագիտության ձախողմանը։ Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։

Նա նշել է, որ Իրանը հետևողականորեն հանդես է գալիս Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու նպատակով։

«Այս դիրքորոշմանը մենք հավատարիմ ենք արդեն ավելի քան մեկ տարի։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ Իսրայելն ընկալում է միայն ուժի լեզուն։ Դիվանագիտությունը բազմիցս ձախողվել է, քանի որ Իսրայելը զսպվածությունը դիտարկում է ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես թուլություն, որից կարելի է օգտվել», — ափսոսանքով ասել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։