24 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեղրի-Ագարակից զոհված պապ ու թոռ չկա․ գործ ունենք «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ-2» օպերացիայի հետ․ բլոգեր

Մեղրի-Ագարակից զոհված պապ ու թոռ չկա․ գործ ունենք «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ-2» օպերացիայի հետ․ բլոգեր

Փաշինյանին մոտեցած մի կին ներկայանում է զոհվածի տատ, ասում է. «Երկու զոհ եմ տվել, բայց քեզանից շատ շնորհակալ ենք»․ գրում է բլոգեր Արամ Գևորգյանը։

« – Որտե՞ղ են զոհվել,- հարցնում ա քռչապետը։

– Ջաբրայիլում, 18 տարեկան, 20 թվին, ամուսինս էլ, ինքն էլ,- պատասխանում է կինը։

Կես ժամ շնորհակալություն է հայտնում, նաև ասում, որ գնացել է Մեղրիի Ագարակ քաղաք՝ «թոռան հուշատախտակը շնորհավոր անելու»։

Նախ՝ Ագարակում հուշատախտակ չկա: Կա Մեղրիում: Եվ երկրորդ՝ Մեղրի-Ագարակից զոհված պապ ու թոռ չկա:

Իր նշած տարիքային սեգմենտի մի քանի զինվոր կա, բայց նրանցից ոչ մեկի պապը զոհված չէ, զինվորներն էլ Ջաբրայիլում չեն զոհվել:

Հայրապետյան Տիգրան, ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Զոհվել՝ Մատաղիսում։

Սարգսյան Նարեկ, ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Զոհվել է Մրտակերտում:

Միրզոյան Կարեն. Ագարակ: Անձամբ եմ ճանաչում ընտանիքին. աչքով աչք չունեն նիկոլ տեսնելու:

Մկրտչյան Վազգեն, ծնվե է 2000 թ․ հոկտեմբերի 27-ին Մեղրիի համայնքի Լեհվազ գյուղում։ Զոհվել է Հադրութում:

Մնացականյան Սպարտակ, ծնվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 2000 թվականին: Զոհվել է Մարտունիում:

Զաքարյան Անդրանիկ, ծնվե է 2002 թ․ հունիսի 25-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Զոհվել է Շուշիում:

Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, և այդ կնոջը ճանաչող մեկը արձագանքի ու փաստի, որ իրոք զոհվածի տատ է: Բայց, ամենայն հավանականությամբ, գործ ունենք «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ-2» կամ նմանատիպ մի օպերացիայի հետ»,- նշում է Գևորգյանը:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026