03 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնյաները հայտարարություններ են արել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ

Պաշտոնյաները հայտարարություններ են արել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ

Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության հարցում՝ գիտակցելով բոլոր հետևանքները․ գրում է РИА Новости-ն՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինին հղումով։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, իր հերթին, հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ նրա ժողովուրդը․ գրում է ТАСС-ը։

ՀԱՊԿ ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ՝ չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին։

«Ես կարծում եմ, որ սա քաղաքական հարց է, և մինչ օրս ՀԱՊԿ-ը Հայաստանը համարում է կառույցի լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետության կողմից այլ հայտարարություններ կամ որոշումներ չեն կայացվել։ Հայաստանի և այլ երկրների քաղաքական գործիչների հնչեցրած հռետորաբանությունը՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում, տարբեր է», – նշել է գլխավոր քարտուղարը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026