03 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի քայլերը հանգեցնում են ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների․ Զախարովա

ՀՀ-ի քայլերը հանգեցնում են ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների․ Զախարովա

Երևանի ներկայիս ընթացքը հանգեցնում է ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` РИА Новости-ի հետ զրույցում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՄՏՖ) ժամանակ։

«Սա պաշտոնական Երևանի կողմից արևմտյան երկրների հետ համագործակցությունը մեծացնելու կոնկրետ քայլերի ևս մեկ օրինակ է… Սակայն գործնականում այս քայլերը հանգեցնում են ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների», – նշել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի է ունենում հունիսի 3-ից 6-ը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026