
Լիբանանում զոհերի թիվը հասել է 3526-ի
Մարտի 2-ին մարտական գործողությունների վերսկսումից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ, տուժել՝ 10733-ը․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով արաբական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներին։
Նշենք, որ վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ռազմական գործողությունը Լիբանանի հարավում․ իսրայելական կողմի պնդմամբ՝ դա անհրաժեշտ է «Հըզբոլլահ» խմբավորման դեմ պայքարի համար։


