
Ռուբիոն TRIPP-ի վերաբերյալ նոր հուշագիր է ստորագրել
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև 2027 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ոչ միայն ավարտվել է, այլև ավարտվել է այնպիսի համաձայնությամբ, որի վերաբերյալ ես երեկ ստորագրել եմ հուշագիր՝ ստեղծելով բարգավաճման նոր ուղի՝ TRIPP երթուղին, որը երկու երկրների համար, և հատկապես Հայաստանի համար, կստեղծի բացառիկ հնարավորություններ», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նաև նշել է, որ հուշագիրը միաժամանակ հարգում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը, որպեսզի երկու կողմերն էլ «իսկապես կարողանան օգտվել ստեղծված հնարավորություններից»։


