
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել քաղաքապետարանում օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի գործով․ ABC Media-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։


