
Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը կասեցվելու են․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
- Այսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու՝ ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։
- Կառավարության անդամների՝ փոխվարչապետներ և նախարարներ, փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, տեղի կունենան։
- Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են։ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները Հայաստանի փորձից, համոզված եղեք, մտահոգված են, որովհետև նույնը կարող է տեղի ունենալ նրանց հետ։
- Եթե այս հարցերը արագ չկարգավորվեն, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի։
- ԵԱՏՄ-ն ի՞նչ է, 4 սկզբունք, եթե դրանք չկան, ուրեմն ԵԱՏՄ չկա։
- Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան, է չի լինի-չի լինի։
- Այո՛, Հայաստանում խցանումների պրոբլեմ կա, չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը պետք է բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ ընկնի:


