27 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատի մարզում ոռոգման ջրի բաշխման շուրջ առաջացած վեճն ավարտվել է 4 անձի ձերբակալությամբ

Արարատի մարզում ոռոգման ջրի բաշխման շուրջ առաջացած վեճն ավարտվել է 4 անձի ձերբակալությամբ

Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Կ.-ն «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ «Վեդի» բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Պարզվել է, որ հունիսի 23-ին՝ ժամը 21:00-21:30-ը, Գոռավան գյուղի գերեզմաններին հարակից խմելու ջրի բաշխիչ կայանի մոտ, ծորակը բացելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նույն գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Գոռ Ս.-ն, 42-ամյա Պետրոս Հ.-ն, 30-ամյա Արթուր Պ.-ն և 60-ամյա Զավեն Ա.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Խաչիկ Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մեր տեղեկություններով՝ Գոռ Ս.-ն և Պետրոս Հ.-ն աշխատում են որպես գյուղի ջրի բաշխիչներ։

Պետրոս Հ.-ն, Զավեն Ա.-ն, Արթուր Պ.-ն և Գոռ Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժին», – նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026