
Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները
Իրաքցի պաշտոնյաներն առաջարկել են վերականգնել Իրանի, Իրաքի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև հանդիպումների ձևաչափը և Բաղդադում նման հանդիպում անցկացնելու պատրաստակամություն են հայտնել․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո։
«Բանակցությունների ընթացքում մենք առաջարկեցինք վերադառնալ Պարսից ծոցի երկրների, Իրաքի և Իրանի միջև հանդիպումներին», – ասել է Իրաքի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Բաղդադը պատրաստ է կազմակերպել նման հանդիպում։
Հուսեյնը նշել է, որ Իրաքը լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, ուստի Բաղդադը հայտնում է իր պատրաստակամությունը օգնելու և՛ Թեհրանին, և՛ Վաշինգտոնին՝ վերջ դնելու հակամարտությանը։


