21 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր մարզիկները հաղթել են Իրանի ու Լատվիայի ներկայացուցիչներին

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր մարզիկները հաղթել են Իրանի ու Լատվիայի ներկայացուցիչներին

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում․ հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում։

Վաղը հանգստյան օր է։ Սեպտեմբերի 22-ին կայանալիք 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ադրբեջանի հավաքականի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր մարզիկները հաղթել են Իրանի ու Լատվիայի ներկայացուցիչներին

FIDE Chess Olympiad 2026 – Samarkand
Credit: Michal Walusza / FIDE

Ռազմագերիներ   Ռազմագերիներ