21 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կշարունակի ջանքերն՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն կշարունակի ջանքերն՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ջանքերն՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը համոզված է՝ հակամարտությունը, ի վերջո, հնարավոր կլինի կարգավորել։

«Մենք շարունակելու ենք փորձել լուծել այս հարցն, ու կարծում եմ, որ այն ի վերջո կլուծվի․․․ Պարզապես ժամանակի հարց է»,- փոխնախագահը։

Նշենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն ակտիվացրել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը։ Սեպտեմբերին էլ, հիշեցնենք, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այցելել են Մոսկվա և Կիև՝ բանակցային գործընթացը «վերակենդանացնելու» նպատակով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ