
Ծառերի սպանդ՝ Էջմիածնում
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մի քանի քաղաքացիներ ահազանգել ու մտահոգություն են հայտնել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի տարածքու, ծառերի սպանդ է իրականացվում․ գրում է shamshyan.com-ը։
«Ըստ ծառերը կտրող քաղաքացու՝ տնօրենն է ասել, որ ծառերը «քոքից կտրեն», թեպետ մեծ թվով առողջ ու կանաչ ծառեր էին։
Թե որն էր առողջ ծառերի հեռացման պատճառը, մտահոգում է նաև քաղաքացիներին։ Իսկ տեղում հիվանդանոցի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ծառերը հեռացրել են, որպեսզի շտապօգնության մեքենաների համար ավտոկայանատեղի կառուցեն»,- նշում է լրատվամիջոցը։


