22 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում եկեղեցում 19 մարդ է թունավորվել

Գերմանիայում եկեղեցում 19 մարդ է թունավորվել

Գերմանիայի Բավարիա երկրամասի Բադ Գրենենբախ համայնքի եկեղեցում ածխածնի մոնօքսիդից թունավորվել է առնվազն 19 մարդ․ հայտնում է Focus-online-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Տուժածներից չորսի վիճակը ծանր է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը ջեռուցման համակարգի անսարքությունն է։ Հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են հրշեջներ, ոստիկաններ և բուժաշխատողներ, որոնք անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում տուժածներին։ Միևնույն ժամանակ, միջադեպի ստույգ հանգամանքները դեռ պարզվում են։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ