Օդից փող չի լինում. ինչպե՞ս են ձեզ թալանում ինտերնետում
Ինչքան աշխարհն ավելի է ընկղմվում թվային իրականության մեջ, այնքան ավելի են շատանում հացագործության նոր տեսակները, որոնք պարբերաբար ու շատ հաճախ տեսակարար կշռով և տված առնվազն նյութական վնասով գերազանցում են հանցագործությունների ավանդական տեսակներին։ Խոսքը կիբերանվտանգության մասին է։ Եթե հանցագործության ավանդական տեսակներից պաշտպանվելու համար գործում է ինքնապաշտպանական բնազդը, ապա այս դեպքում կրթական որոշակի ցենզ է հարկավոր, որը մեկ բառով կոչում են մեդիագրագիտություն։ Սակայն հաճախ նույնիսկ սա չի փրկում, քանի որ կիբերհանցագործները նույնպես կատարելագործվում են։