ABCMEDIA
Պայթյուններ՝ Մերձավոր Արևելքում տարածաշրջանը «եռում է»

Պայթյուններ՝ Մերձավոր Արևելքում տարածաշրջանը «եռում է»

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 84, վիրավորել՝ 284 մարդ։ Քերման քաղաքի գերեզմանատանը, որտեղ հազարավոր բնակիչներ հավաքվել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցին, երկու պայթյուն է որոտացել։ Դեպքից կարճ ժամանակ անց՝ պաշտոնական Իրանը տեղի ունեցածը ահաբեկչություն որակեց։

Այս օրերին մեկ այլ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին և այլ ներկայացուցիչներ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: