Բռնության և ատելության չդադարող կոչեր․ իշխանական քարոզչամեքենան աշխատում է
Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների դեմ՝ սոցցանցերում սպանության, բռնության կոչերն ու հայհոյանքների տեղատարափը չի դադարում։ Օրեր առաջ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպից ու միջադեպը սատարող իշխանական հայտարարություններից հետո, սոցիալական հարթակներում չեն դադարում նմանատիպ կոչերն ու գրառումները։ հաճախ սրանք ուղղորդված են լինում ինչ-ինչ խմբավորումների կողմից՝ հասարակության պառակտման նպատակով։ ՀՀ սահմանադրությամբ քրեական պատասխանատվության պիտի ենթրակվեն այն անձինք, ընդ որում հանգամանքը ծանրացնող հոդվածով, ովքեր ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կոչեր են կատարել։ Նույն դրդապատճառներով պայմանավորված մարդուն կյանքից զրկելու կոչերը ևս քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն ըստ սահմանադրության, բայց ինչպես իրավապաշտպանն է պնդում, Հայաստանում այն կիրառվում է բացառապես ընդդիմության վրա, այն էլ՝ ապօրինի։
Իրավապաշտպանն ու մեդիափորձագետն են մանրամասնում։ Մանրամասները՝ տեսանյութում։