11 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր մեր հայրենիքը մարդու կարիք ունի, մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա․ Արամ Ա

Այսօր մեր հայրենիքը մարդու կարիք ունի, մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հրապարակել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի քարոզից մեկ հատված:

«Պետք է իրատես լինել․ այսօր մենք այնպիսի մարդկանց կարիք ունենք, այնպիսի ղեկավարների, այնպիսի առաջնորդների՝ հոգևոր, թե ազգային, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրումով մեր ժողովրդին նոր շունչ կտան, որ արյուն կներարկեն մեր կյանքին և մեր ժողովրդին կառաջնորդեն ճիշտ ուղղությամբ։ Այսօր մեր եկեղեցին, մեր հայրենիքը, մեր ժողովուրդը, մեր կառույցները մարդու կարիք ունենք, մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա»,-ասել է նա։