Յակուտիայում Borus ավիաընկերության Ան-3 ինքնաթիռի վթարային վայրէջքի ընթացքում մեկ մարդ է մահացել․ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբը։
«Վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով:Ինքնաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ և երկու ուղևոր: Ցավոք, մեկ ուղևոր մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Օլեկմինսկից 1,5 կիլոմետր հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրությունում: