Բրիտանացի երգիչն ընկել է հյուրանոցի 3-րդ հարկից ու մահացել
Բրիտանացի երգիչ և One Direction փոփ խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Արգենտինայում:
Ոստիկանության տվյալներով՝ 31-ամյա երաժիշտն ընկել է Բուենոս Այրեսի CasaSur հյուրանոցի երրորդ հարկից։
Դեպքի վայր են ժամանել Փրկակար ծառայությունները և արտիստի մարմինը հայտնաբերվել հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբի տակ։ ԶԼՄ-ները չեն բացառում, որ Փեյնն ինքնասպան է եղել:
Նաև հայտնել են, որ մինչ այդ ոստիկանությունը հաղորդում է ստացել «տղամարդու ագրեսիվ պահվածքի մասին, որը ենթադրաբար գտնվում է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ»: