29 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոս Անջելեսում հայերի ընտանիքում հնարավոր սպանության կամ ինքնասպանության հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ նորածին

Լոս Անջելեսում հայերի ընտանիքում հնարավոր սպանության կամ ինքնասպանության հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ նորածին

Նոր մանրամասներ են բացահայտվել չորեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում տեղի ունեցած հնարավոր սպանության-ինքնասպանության զոհերի մասին․ հայտնում է KTLA-ն։

Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու երեխաների, այդ թվում՝ նորածնի մարմինները։

Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաժակ Բասմաջյանին՝ ընտանքի հորն ու ամուսնուն։

Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է, իսկ մյուսը՝ 6 օրական նորածին աղջիկ։

30-ամյա մայրը, որը, ըստ քննիչների, հենց կրակողն է եղել, նույնպես մահացած է հայտնաբերվել։

Անհասկանալի է, թե ի՞նչն է հանգեցրել ողբերգությանը։ Ըստ քննիչների՝ մայրը կրակել և սպանել է իր 2 երեխաներին, ապա՝ նրանց հորը։ Հարևանուհիներից մեկը նշել է, որ երբեք չի տեսել ընտանիքին կռվելիս և չի նկատել որևէ նախազգուշական նշան կամ խնդիր։

Մեկ այլ հարևանի խոսքով՝ մայրը, հնարավոր է, հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, գուցե հետծննդաբերական դեպրեսիա, սակայն պաշտոնյաները դա չեն հաստատել:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026