25 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանկացած իրավիճակում Բելառուսը կլինի Ռուսաստանի կողքին․ Լուկաշենկո

Ցանկացած իրավիճակում Բելառուսը կլինի Ռուսաստանի կողքին․ Լուկաշենկո

Մինսկի դիրքորոշումը խաղաղասիրական է, բայց ցանկացած իրավիճակում Բելառուսը կլինի Ռուսաստանի կողքին․ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չբորբոքվել։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ վերջերս Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչների հետ։

«Ես նրանց ուղիղ ասացի. «Տղե՛րք, փոխանցե՛ք ձեր նախագահին. եթե նա կարծում է, որ կարող է մեզ հետ այսպես խոսել, դեռ մի բան էլ մեզ պատերազմի մեջ ներքաշել, ապա պետք է հասկանա, որ պատերազմի որակն ակնթարթորեն կփոխվի։ Այնպես որ, եկեք, տղերք, պայմանավորվենք»,- ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ստացել է Զելենսկիի պատասխանը. Կիևը հասկանում է, որ Մինսկը չի կարող պատերազմի մեջ ներքաշվել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026