28 Հուլ
2026
38° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի վարչապետը մտադիր է ԱՄՆ նախագահին ներկայացնել իրանական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ծրագրերը․ Al-Monitor

Իսրայելի վարչապետը մտադիր է ԱՄՆ նախագահին ներկայացնել իրանական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ծրագրերը․ Al-Monitor

Հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ներկայացնել Իրանին նոր հարվածներ հասցնելու ծրագրեր, եթե Վաշինգտոնը որոշի վերսկսել Իսլամական Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական գործողությունները հաղորդում է ամերիկյան Al-Monitor լրատվական կայքը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ կայքի՝ ծրագրերը ներառում են իրանական արդյունաբերական օբյեկտներին, կամուրջներին ու երկաթուղային ենթակառուցվածքներին ուղղված հարվածներ:

Աղբյուրները նշում են, որ Նեթանյահուն հրապարակավ խուսափում է պաշտպանել Իսրայելի մասնակցությունն Իրանի դեմ ԱՄՆ ներկայիս ռազմական արշավին, սակայն Վաշինգտոնի հետ իր երկխոսության մեջ վարչապետն աջակցում է այդ գաղափարին:

Նեթանյահուի և Թրամփի հանդիպման հիմնական նպատակներից մեկը, ըստ կայքի, կլինի նրանց անձնական հարաբերությունների վերականգնումը, որոնք խաթարվել են Իրանի, Լիբանանի և Գազայի հատվածի շուրջ մի շարք անհամաձայնությունների պատճառով:

Ըստ իսրայելական N12 հեռուստաալիքի՝ Թրամփի և Նեթանյահուի միջև Վաշինգտոնում հանդիպումը կլինի 8-րդը՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո:

Հուլիսի 27-ին ԱՄՆ մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է քննարկել «օրակարգային բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանի հարցն» ամերիկացի առաջնորդի հետ նախատեսված հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ՝ ինքնաթիռի աստիճանների մոտ խոսելով՝ վարչապետը շեշտել էր, որ այս «դժվար ժամանակներում» անհրաժեշտ է գործել «մեծ վճռականությամբ ու իմաստությամբ»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026