11 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերբիայի նախագահը հայտնել է իր հրաժարականի օրը

Սերբիայի նախագահը հայտնել է իր հրաժարականի օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է իր հրաժարականի օրը։ Այն կլինի սեպտեմբերի 25-ին կամ 26-ին։

«Ես հրաժարական կտամ Նյու Յորքից վերադառնալուց անմիջապես հետո։ Դա կլինի սեպտեմբերի 25-ը կամ 26-ը, և վերջ», – ասել է նա։

Վուչիչն ընդգծել է, որ ցանկանում է մասնակցել նախընտրական քարոզարշավին որպես սովորական քաղաքացի։ Նա նշել է, որ ակնկալում է ժողովրդավարական պայքար, որում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա գնահատել, թե ում է վստահում։

Սեպտեմբերի 9-ին Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը լուծարելու և հոկտեմբերի 25-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ