05 Դեկ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքի Հայոց եկեղեցիները COP29-ը սկսելուց առաջ միասնական պահանջում են ազատել Բաքվում պահվող գերիներին

Սփյուռքի Հայոց եկեղեցիները COP29-ը սկսելուց առաջ միասնական պահանջում են ազատել Բաքվում պահվող գերիներին

Այսօր Լոնդոնում աղոթք տեղի ունեցավ՝ հայ գերիների ազատ արձակման համար։

COP29-ի նախօրեին Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական եկեղեցիները միավորվում են աղոթքի՝ Ադրբեջանի բանտերում ապօրինի կերպով պահվող հայ գերիների համար:

«Միացե՛ք ձեր համայնքին, գնացե՛ք ձեր եկեղեցիներ այս կիրակի՝ աղոթելու Բաքվի բանտերում պահվող գերիների համար։ Այս կիրակի մենք միավորվում ենք՝ պահանջելու գերիների ազատ արձակումն մինչեւ կլիմայի համաժողովի սկիզբը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում։