10 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան Հալեպի բախումների համար մեղադրում է ԱՄՆ-ին

Թուրքիան Հալեպի բախումների համար մեղադրում է ԱՄՆ-ին

Թուրքիայի արտգործնախարարը պնդում է, թե իրենք ներգրավված չեն Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչական գործողություններում։

«Թուրքիան ներգրավված չէ Հալեպի բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում։ Մենք կխուսափենք գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել. տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսապահովման գծերը գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ»,-ասված է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունում:

«Առանց ԱՄՆ աջակցության նրանք չէին դիմանա նույնիսկ 3 օր։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»,- ասել է նա: