11 Դեկ
2024
-3° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանը հանդիպման է հրավիրել ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին

Բագրատ Սրբազանը հանդիպման է հրավիրել ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին հանդիպման է հրավիրում:

Սրբազանն ուղիղ եթերում հայտարարել է, որ ուզում է՝ ԳՇ պետը տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմանին:

«Տեղեկություններ փոխանցի կա՛մ ինձ, կա՛մ, եթե կամքը ներում է, հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմանին, սա իր պարտականությունն է»,- ուղիղ եթերում հայտարարել է Բագրատ Սրբազանը:

Սրբազանը նշել է` եթե Ասրյանը որևէ կերպ չարձագանքի հրավերին` նշանակում է, որ «ԶՈՒ գլխավոր հրամանատարն ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու ու իշխանություն ունենալու տիրույթում»:

«Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացվել ու չի մեռել։ Սպասում ենք արձագանքի, սա ընդունեք որպես բաց հրավեր»,- դիմելով ԳՇ պետին` ասաց Սրբազանը: