Գեղամ Նազարյանը որոշում ունի
Փոխադարձ համաձայնությամբ դուրս եմ գալիս «Հայաստան» խմբակցությունից։ Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ աշխատանքս Ազգային ժողովում։ ABC media-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ Գեղամ Նազարյանին առաջարկել են հեռանալ խմբակցությունից:
Ավելի վաղ Գեղամ Նազարյանը հայտարարել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց օրակարգում չկա, սրան արձագանքել էր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը: «Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի 29 պատգամավորներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է ինքը ի վիճակի է նաև լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,– ասել էր Քոչարյանը։