ՀՀ վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության վրա․ Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե իբր «Հայաստանի վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա». այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։
Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Նրա խոսքով՝ եղբայրական Թուրքիայի ռազմաարդյունաբերության ամեն օր զարգացումը հպարտության առարկա է։