
Ահաբեկչություն Իրանում․ կան զոհեր
Թեհրանի արդարադատության պալատի դիմաց հրաձգություն է տեղի ունեցել. հայտնում են իրանական լրատվականները:
Հաղորդվում է, որ Թեհրանում հարձակման են ենթարկվել Գերագույն դատարանի երեք դատավորներ։ Երկու դատավոր սպանվել է՝ Հոջաթուլ-Իսլամ Մուհամմադ Մուքիսեհն ու Հոջաթուլ-Իսլամ Ալի Ռազինին, մեկը՝ վիրավորվել։ Վիրավորվել է նաև նրանց թիկնապահներից մեկը։ Իրանի իշխանությունն այն ահաբեկչություն է որակել։ Հաղորդվում է, որ հարձակվող անձն ավելի ուշ ինքնասպան է եղել: