
Արևմուտքի կողմից Հայաստանի օգտին և Ադրբեջանի դեմ հանդես գալն առաջին հերթին բարոյական պարտավորություն է. շվեդ պատգամավոր
Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը Շվեդիային և Արևմուտքի մնացած երկրներին կոչ է արել հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին և Բաքվի վարչակարգին հասկացնել, որ չեն ընդունում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում սեփական բնակչությանն ու հարևան երկրներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը նշել է՝ ելույթ ունենալով Շվեդիայի խորհրդարանում արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենամյա քննարկման ժամանակ։
Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նա Արևմուտքին կոչ է արել աջակցել Հայաստանին՝ հանուն ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների, ինչպես նաև ավելի ուժեղ Եվրոպայի և ավելի ուժեղ արևմտյան քաղաքակրթության։
Շվեդ պատգամավորը իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է բռնապետ՝ ընդգծելով, որ վերջինս ահաբեկում է իր հարևան Հայաստանին։
«Այստեղից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա նստած է մի բռնապետ: Բռնապետ, որն ահաբեկում է իր հարևան երկրին, ավելի փոքր դեմոկրատական պետությանը, որն իր հայացքն ուղղել է դեպի Արևմուտք։ Բռնապետն ասում է, որ հարևան երկիրը վերահսկվում է ֆաշիստների կողմից, նա ասում է, որ պետք է ոչնչացնի այս իբր ֆաշիստներին։ Բռնապետը բողոքում է նաև Արևմուտքի ժողովրդավարական պետությունների դեմ, որոնք աջակցում են փոքր հարևան երկրին։ Նա ասում է, որ նրանց օգնությամբ այդ փոքր երկիրը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-իր ելույթում նշել է Հելսբորնը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։