09 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոլցն առաջարկել է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարել

Շոլցն առաջարկել է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել՝ հաշվի առնելով Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Այս հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր միկրոբլոգում:

«Այսօր մենք պետք է առերեսվենք այն իրականությանը, թե ինչ են նշանակում ԱՄՆ կառավարության գործողություններն ու հայտարարությունները Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա։ 

Քաղաքական գործչի կարծիքով՝ անգործությունը կնշանակի վտանգել Գերմանիան։

Այդ կապակցությամբ Շոլցը Բունդեսթագին առաջարկել է դիտարկել արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ կառավարության կանխիկ պահուստներին հասանելիություն ստանալու համար։ Այս դեպքում երկիրը կկարողանա աջակցություն ցուցաբերել Կիևին, մինչդեռ պետական գործունեության մյուս ոլորտները ֆինանսապես չեն խախտվի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026