24 Փտր
2025
-8.7° c ԵՐԵՎԱՆ
-12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարկային մասնագետից և ԱԳՆ-ում փորձնակից՝ մինչև փոխարտգործնախարար․ ի՞նչ ճանապարհ է անցել Ռոբերտ Աբիսողոմյանը

Վարկային մասնագետից և ԱԳՆ-ում փորձնակից՝ մինչև փոխարտգործնախարար․ ի՞նչ ճանապարհ է անցել Ռոբերտ Աբիսողոմյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել 40-ամյա Ռոբերտ Աբիսողոմյանը։ Ո՞վ է նորանշանակ փոխարտգործնախարարը, ի՞նչ ճանապարհ է անցել՝ նախքան այս պաշտոնում նշանակվելը։

Ռոբերտ Աբիսողոմյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակել Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։

2008 թվականին եղել է վարկային մասնագետ՝ «Պռոկրեդիտ» բանկում, 2009-ին եղել է փորձնակ՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2011-2013 թվականներին եղել է Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնականը։ Ավելի ուշ՝ 2015-2017 թվականներին եղել է ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ հարցերի բաժնի կցորդ։ 2017-2020 թվականներին եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդը, 2021-ից՝ ՀՀ արտգործնախարարի օգնական, իսկ 2023-ից՝ խորհրդական։

Գիտի անգլերեն, ռուսերեն, ռումիներեն։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։