
Թրամփը չի հերքել Պուտինի հետ այս ամիս հանդիպելու հավանականությունը
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպեն այս ամիս․ հայտնում է Reuters գործակալությունը։
«Հավանաբար», - ասել է Թրամփը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք նա պատրասվում է հանդիպել Պուտինի հետ մինչև ամսվա վերջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ կողմերը չեն որոշել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփ-Պուտին հանդիպման ամսաթիվը։


