08 Մայ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահն ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին և Զելենսկիին

ԱՄՆ փոխնախագահն ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին և Զելենսկիին

ԱՄՆի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո Կիևը կորցրել է ռազմական օգնության իր բոլոր ամենաջերմ աջակիցներին, ինչը նշանակում է, որ շտապ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

«Իմ ուղերձն ուկրաինացիներին, նախագահ Զելենսկիին՝ դուք պետք է նստեք բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեք, որ Դոնալդ Թրամփը միակ հնարավոր տարբերակն է», – ասել է քաղաքական գործիչը։

ԱՄՆի և Ուկրաինայի նախագահները հրապարակավ վիճաբանել էին փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն, հնարավոր գործարքը տապալվել էր, Զելենսկին լքել էր Սպիտակ տունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026