
Գյումրեցին իր քվեն տալու է համերաշխ քաղաք ունենալու համար․ Սարիկ Մինասյան
Գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար․ քվեարկությանը մասնակցելուց հետո հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը։
«Գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար։ Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն, վաղը կտեսնեք։ Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»- նշել է քաղաքապետի թեկնածուն։
Իր և Մարտուն Գրիգորյանի միջև կոնֆլիկտի մասին խոսելին՝ Մինասյանը նշել է, որ իրեն ապտակող չի ծնվել,Գիրիգորյանն էլ հերքել է տեղեկությունը։
Սարիկ Մինասյանն այլ հարցերի չի պատասխանել։«Վաղը կգաք շնորհավորելու՝ կզրուցենք»,-ասել է նա ու հավելել, որ կպատասխանի լրագրողի հարցերին ու կների գրած վերնագրի համար։