
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկողության վարչությունը (OFAC) իրանական միջուկային ծրագրին առնչվող ֆիզիկական մեկ ու իրավաբանական հինգ անձանց է ընդգրկել պատժամիջոցների ցուցակներում. հայտնել են գերատեսչությունից։
«Պատժամիջոցների ցուցակներում ընդգրկել է Իրանում գտնվող հինգ ընկերությունների և մեկ անհատի՝ իրանական միջուկային ծրագիրը կառավարող և վերահսկող առանցքային կազմակերպություններին, այդ թվում՝ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը և նրան ենթարկվող տեխնոլոգիական ընկերությանն աջակցելու համար»,- նշված է հայտարարությունում։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նշված կազմակերպությունների համար տեխնոլոգիաներ ձեռք բերող կամ արտադրող ընկերությունները։