21 Ապր
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կարող է փակել մոտ 30 դեսպանատուն և հյուպատոսություն արտերկրում․ NYT

ԱՄՆ-ն կարող է փակել մոտ 30 դեսպանատուն և հյուպատոսություն արտերկրում․ NYT

ԱՄՆ Պետդեպարտամենտը դիտարկում է արտերկրում մոտ 30 դիվանագիտական ներկայացուցչությունների փակման հարցը. հայտնել է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով գերատեսչության ներքին փաստաթուղթը։

Պարբերականի տվյալներով՝ դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը, որոնք նախատեսվում է փակել, գտնվում են Եվրոպայում և Աֆրիկայում։ Դրանք են՝ Մալթան, Լյուքսեմբուրգը, Լեսոտոն, Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Էրիթրեան, Գամբիան, Մալդիվների Հանրապետությունը և Գրենադան։ Այս երկրներներում կարող են փակվել դեսպանատները: Փաստաթղթով առաջարկվում է նաև ամբողջությամբ փակել կամ զգալիորեն կրճատել Սոմալիում դեսպանատունը և Բաղդադում դիվանագիտական աջակցության կենտրոնը։

Կրճատման համար առաջարկվող հյուպատոսությունների մեծ մասը գտնվում է Եվրոպայում՝ հինգը Ֆրանսիայում (Բորդո, Լիոն, Մարսել, Ռեն, Ստրասբուրգ), երկուսը Գերմանիայում (Դյուսելդորֆ, Լայպցիգ), երկուսը Բոսնիա և Հերցեգովինայում (Մոստար և Բանյա Լուկա): Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Կամերունում, Ինդոնեզիայում, Հարավային Աֆրիկայում և Կորեայի Հանրապետությունում կարող են փակվել մեկական հյուպատոսություններ։

Ինչպես նշում է հրատարակությունը, եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ԱՄՆ-ն Չինաստանին կզիջի առաջին տեղը Եվրոպայում, Աֆրիկայում և Արևելյան Ասիայում դիվանագիտական առաքելությունների քանակով։ Առաջարկվող նոր կրճատումները նոր մտահոգություններ են առաջացրել, որ Միացյալ Նահանգները կենսական դիվանագիտական տարածք կզիջի Չինաստանին, ներառյալ աշխարհի այն տարածքները, որտեղ Վաշինգտոնն ավելի մեծ ներկայություն ունի, քան Պեկինը՝ վտանգելով ամերիկյան ազգային անվտանգությունը, ներառյալ հետախուզական տվյալների հավաքագրումը

Ամերիկյան լրատվամիջոցները դեռ մարտին հայտնել էին արտասահմանյան ներկայացուցչությունների և այնտեղ աշխատող անձնակազմի պլանավորված կրճատման մասին, սակայն այն ժամանակ խոսվում էր միայն մոտ տասը հյուպատոսությունների փակման մասին։

Ռազմագերիներ