
Ինչո՞ւ և ինչպե՞ս է սկանդալը հասունացել Թեհրանի հայկական եկեղեցու բակում. մանրամասներ
Ըստ Թեհրանից հասած տեղեկությունների` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցներից մեկի անվայել պահվածքը։
Պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և ուրացման քաղաքականությանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցեին դեսպանության աշխատակիցը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը հակադարձել է` ծաղիկը ձեռքից պոկելու քայլով։
Նշենք, որ դիվանագիտական արարողակարգով սահմանվում է, որ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձնակազմի գործունեության խոչընդոտումը ենթակա է պատասխանատվության, եթե, իհարկե, տվյալ դիվանագետը, կարգավիճակից ելնելով, չի խախտել բարեվարքության և արարողակարգով չնախատեսված պահելաձևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Թեհրանում տեղի ունեցած միջադեպի մասին: Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չէին տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։