25 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գլենդելը պատմության մեջ առաջին անգամ կունենա ազգությամբ հայ ոստիկանապետ

Գլենդելը պատմության մեջ առաջին անգամ կունենա ազգությամբ հայ ոստիկանապետ

Գլենդելի քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատել է Ռոբերտ Ուիլյամի նշանակումը քաղաքի ոստիկանաետի պաշտոնում։ Այսպիսով նա դարձել է քաղաքի պատմության առաջին հայ ոստիկանապետը․ հաղորդում է US Armenia TV-ն։

Glendale California-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ուիլյամն ավելի քան 24 տարի ծառայել է քաղաքի ոստիկանական համակարգում, իսկ 2025 թվականի դեկտեմբերից եղել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Իր կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է օպերատիվ, քննչական, վարչական և ղեկավար պաշտոններ՝ ձեռք բերելով խոհեմ առաջնորդի համբավ»,- ասվում է կայքի հրապարակման մեջ։

«Ոստիկանապետ Ուիլյամի նշանակումն արտացոլում է Գլենդելի ոստիկանական վարչության ուժը և պրոֆեսիոնալիզմը։ Որպես մարդ, որն իր ողջ կարիերան նվիրել է Գլենդելին ծառայելուն, նա հասկանում է մեր համայնքը, արժեքները և ակնկալիքները։ Նրա առաջնորդությունն արդեն իսկ նպաստել է վարչության ապագայի ձևավորմանը, և վստահ եմ, որ Գլենդելը կշարունակի զարգանալ նրա ղեկավարության ներքո», – ասել է քաղաքապետ Արդի Քասախյանը։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Ազգային ակադեմիայի և Ոստիկանության բարձրագույն կառավարման ինստիտուտի շրջանավարտ Ուիլյամն ունի Քրեական արդարադատության կառավարման բակալավրի աստիճան և Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։

«Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ», – hայկական ազգանուն չկրելու վերաբերյալ ասել է Ուիլյամը՝ հավելով, որ տանը միայն հայերեն են խոսել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026