21 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու հարցում․ Պուտին-Ուիթքոֆ հայտարարությունները՝ կետերով

ՌԴ-ն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու հարցում․ Պուտին-Ուիթքոֆ հայտարարությունները՝ կետերով

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ գրում է ՏԱՍՍ-ը։

Ներկայացնում ենք ՌԴ նախագահի հայտարարությունները՝ կետերով

  • Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայի կարգավորման հարցի նկատմամբ ուշադրության համար։
  • Ռուսաստանի նախագահը նշել է, որ իրենց վերջին զրույցի ընթացքում Թրամփն ընդգծել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։
  • Ռուսաստանի նախագահը հետաքրքրություն է հայտնել Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու հարցում։
  • Դիզելային վառելիքի վերաբերյալ որոշումից հետո համաշխարհային շուկաներում գները նվազել են 5-6%-ով։
  • Ռուսաստանը կարող է մեծ քանակությամբ պարարտանյութ մատակարարել ամերիկյան շուկա։
  • Հետաքրքրված եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի գնահատականներով, և Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հայտարարությունները՝ կետերով․

  • Ուիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կքննարկի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որի ժամանակ կարող են քննարկվել տեխնիկական հարցեր։
  • Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներ՝ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։
  •  
  • Ուիթքոֆը հայտնել է, որ իր հետ բերել է փաստաթղթեր, որոնք ուրվագծում են ուկրաինական կարգավորման հարցի մոտեցումները։
  • Ուիթքոֆը, Թրամփի անունից, շնորհակալություն է հայտնել Պուտինին «դիզելային գործարքի» վերաբերյալ որոշման համար։
  • Ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելու հիմքեր (նախադրյալներ) կան։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ