25 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայի բնակիչներին ինտերնետի հնարավոր անջատումների մասին ծանուցումներ են ուղարկվում

Մոսկվայի բնակիչներին ինտերնետի հնարավոր անջատումների մասին ծանուցումներ են ուղարկվում

Բջջային կապի օպերատորները սկսել են Մոսկվայի բնակիչներին զգուշացումներ ուղարկել ինտերնետի հնարավոր անջատման մասին։

«Ձեր տարածաշրջանում կարող են խնդիրներ առաջանալ ինտերնետի հետ կապված՝ անվտանգության միջոցառումների պատճառով։ Կանոնավոր զանգերը, SMS հաղորդագրությունները և որոշ կարևոր ծառայություններ կշարունակեն գործել», – ասվում է «Մեգաֆոն»-ի հայտարարության մեջ, որը տարածել է «Осторожно, Москва» տելեգրամյան ալիքը։

Ինտերնետի անջատման պատճառը մնում է անհայտ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ հունիսի 24-ի երեկոյից ի վեր Մոսկվային մոտենալիս խոցվել է 5 անօդաչու թռչող սարք։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026