21 Հնս
2025
24° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավաք՝ հաջակցություն Կաթողիկոսի.  քաղաքացիները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում

Հավաք՝ հաջակցություն Կաթողիկոսի.  քաղաքացիները հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում, որպեսզի դիմավորեն Կաթողիկոսին։ Օդանավակայում են նաև հասարակական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ։

ABC Media-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, որ այս իշխանությունը քանդում է մեր պետության հիմքերը, իսկ եկեղեցին պետության հիմնասյուներից է։

«Եկեղեցու դեմ արշավով Փաշինյանն իրեն դիրքավորում է աշխարհաքաղաքական կենտրոնների ընկալման մեջ»,- ABC Media-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետի խոսքով՝ եթե հետևենք, թե ինչ ընթացք ունի Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունն արժեքների տիրույթում, կտեսնենք, որ եկեղեցին, ավանդական արժեքները ռուսական քաղաքականության առաջնորդող գործոններից են։ Այս քայլով Փաշինյանն իր աջակցությունն է հայտնում աշխարհաքաղաքական իր հովանավորներին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի հարվածները մեզ այնքան չեն կարող պառակտել, որքան ներսի հարվածները»

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ էր արել գիշերը հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և դիմավորել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

 

Ռազմագերիներ