
Սիմոնյանը երկար ժամանակ աչք էր դրել պաշտոնանկ արված Աբազյանի պաշտոնի վրա, և հիմա նրա երազանքը կիրականանա. ТАСС
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի այս կառույցը․ ТАСС-ին հայտնել են աղբյուրները։
Գործակալության աղբյուրներից մեկի խոսքով՝ Սիմոնյանը, որը նախկինում զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, «երկար ժամանակ աչք էր դրել պաշտոնանկ արված Արմեն Աբազյանի պաշտոնի վրա, և հիմա նրա երազանքը կիրականանա»։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում Փաշինյանի կողմից՝ Աբազյանին «հետևելու» և զեկուցելու, թե արդյոք ամեն ինչ արվում է ըստ ՀՀ վարչապետի պահանջների։ Հունիսի 18-ի առավոտյան հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրաժարականի մասին։ Աղբյուրների համաձայն՝ պատճառն այն է եղել, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի՝ գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու հրամանը։ Վարչապետն ինքը, խոսելով Աբազյանի պաշտոնանկության մասին, նշել է, որ վերջինս «պետք է հանգստանա», քանի որ «բավականին երկար ժամանակ զբաղեցրել է այս պաշտոնը»։ Փաշինյանը նաև վստահեցրել է, որ Աբազյանը «չէր կարող չկատարել իր հրամանները»։


