
ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առավելություններն անհամեմատելի են ոչնչով չամրագրված Բրյուսելի սին խոստումների հետ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ իշխանությունների հայտարարությունը, թե ինչ-որ պահի անհնար է լինելու անդամակցել և՛ ԵԱՏՄ-ին, և՛ ԵՄ-ին։
«Դա, իրոք, բավականին բարդ է։ ՀՀ-ի՝ պոնտենցիալ անդամակցումը ԵՄ-ին, իսկապես, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։ Սա բազմիցս բարձրաձայնվել է հենց ՌԴ-ի կողմից՝ բերելով կոնրետ փաստարկներ։ Ակնհայտ է, որ անվիճելի են և իրական առավելությունները, որոնք բերում է եվրասիական ինտեգրացիան Երևանին, այսինքն՝ հայ ժողովրդին։ Դրանք անհամեմատելի են ոչնչով չամրագրված Բրյուսելի սին խոստումների հետ», - նշել է Զախարովան՝ հավելելով, թե ու՞մ և ինչպե՞ս է խաբում Բրյուսելը, լավ հայտնի է։ Նա ավելացրել է, որ այս պահին խոսք չկա նույնիսկ թեկնածուի կարգավիճակի մասին, իսկ ինքն՝ անդամակցությունը կարող է երկարաձգվել տասնամյակներ։ «Մեծ հարց է, թե արդյո՞ք ՀՀ-ին ընդհանրապես սպասում են ԵՄ-ում, թե՞ դիտարկում են այն որպես այս պահի հարմար աշխարհաքաղաքական գործիք», - նշվել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԵՄ-ին ընտրելու դեպքում՝ ՀՀ-ն կզրկվի էական առավելություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ անդամակցությունը։

