27 Մայ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան․Սամվել Կարապետյան

Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան․Սամվել Կարապետյան

Չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։ Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող. «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հրապարակել է Սամվել Կարապետյանի նամակը։

«Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով՝ իրականությունը հասանելի է դառնում մեր հանրությանը։

Չհաջողվեց կոտրել Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր տասնյակ տարիներ հերոսաբար պայքարելով՝ բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։ Իրենք հայտնվելով բանտում՝ մահվան բերան են ապրում։ Չնայած, իրենք իրենց և մեր բոլորիս պատիվը միշտ բարձր են պահելու՝ իսկական Հայ տղամարդուն վայել։

Չհաջողվեց կոտրել մեր հավատքը դեպի մեր Եկեղեցու առաքելություն։ Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ Հայ մարդ մեր հոգևորականներից օրհնություն է խնդրում։ Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։

Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան։ Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։

Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով»,– գրել է Կարապետյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026