15 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ոչ միայն վաճառել է երկիրն, այլև ձեռք է բարձրացրել հայ եկեղեցու վրա. իսրայելցի փորձագետ

Փաշինյանը ոչ միայն վաճառել է երկիրն, այլև ձեռք է բարձրացրել հայ եկեղեցու վրա. իսրայելցի փորձագետ

«Հայաստանը կորցնում է իր պետականությունը։ Հայաստանը կորցրել է իր տարածքները։ Սա այսօրվա հին հայկական պետության վիճակն է։ Եվ դրան հասցրել է Նիկոլ Փաշինյանը», - նշել է իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին, ում խոսքերը մեջբերել է EADaily-ին։

Ըստ փորձագետի՝ այսօր Հայաստանի վարչապետ Փաշինյանն ավելի հեռուն է գնում։ «Նա ոչ միայն վաճառեց երկիրը, վաճառեց նրա ազգային շահերը, հասցրեց այն ռազմական պարտության և հանձնեց հայկական տարածքները... Նա ձեռք բարձրացրեց հայ եկեղեցու վրա։ Հայերը երբեք նման բան չեն արել։ Որպեսզի հայը ձեռք բարձրացնի հայկական եկեղեցու վրա…Սա վերջին բանն է, որ մնացել է հայ ժողովրդին՝ իրենց հին եկեղեցին։ Եվ հիմա այս այլասերվածը ձեռք է բարձրացրել դրա վրա», - նշել է Յակով Կեդմին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ