27 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով տասնյակ երկրների նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվում՝ 10%-ից մինչև 41%՝ ըստ Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթերի։

«Այս վճռական գործողությունն արտացոլում է նախագահի շարունակական ջանքերն՝  ԱՄՆ-ն պաշտպանելու մեր ազգային անվտանգության և տնտեսության համար արտաքին սպառնալիքներից՝ արդար, հավասարակշռված և փոխշահավետ առևտրային հարաբերությունների միջոցով», – նշվել է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նոր մաքսատուրքերը սահմանվում են Ամերիկայի 69 առևտրային գործընկերների նկատմամբ և ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին՝ ցուցակում ընդգրկված երկրներին որոշակի ժամանակ տալով ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու և ներմուծման ավելի բարձր դրույքաչափերից խուսափելու համար։

Տեքստի համաձայն՝ ամենաբարձր՝ 41% մաքսատուրքերը սահմանվում են Սիրիայից, Մյանմայից և Լաոսից ներմուծման համար կսահմանվի 40%, Իրաքից և Սերբիայից ապրանքների համար՝ 35%, իսկ Շվեյցարիայից ապրանքների համար՝ 39%։

Ցուցակում ընդգրկված որոշ երկրների համար, որոնք առևտրային համաձայնագիր չեն կնքել Միացյալ Նահանգների հետ, դրույքաչափը նվազեցվել է ապրիլին Թրամփի կողմից նախապես հայտարարվածի համեմատ։

Օրինակ՝ նոր հրամանագրի համաձայն՝ Թայվանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը կկազմի 20%, մինչդեռ Թրամփը սկզբում ցանկանում էր մտցնել 32% դրույքաչափ։

Հրամանագրում նշվում է, որ ցանկում ներառված են ինչպես այն երկրները, որոնք դեռևս առևտրային համաձայնագիր չեն կնքել Վաշինգտոնի հետ, այնպես էլ այն երկրները, որոնք արդեն իսկ գործարք ունեն կամ բանակցությունների փուլում են։

Ցանկում չընդգրկված երկրների համար դրույքաչափը կմնա բազային և կկազմի 10%։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026